ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Թաքնված բանջարեղենն օգնում է նիհարել

Ամերիկյան գիտնականներն առաջարկում են սովորական կերակրի մեջ ավելացնել «թաքնված» բանջարեղեն, որոնք չեն փոխում կերակրի համն ու կազմությունը: Դա էականորեն նվազեցնում է օգտագործվող կալորիաների՝ ընդհանուր քանակն ու նպասում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել 20 տղամարդու և 21 կնոջ մասնակցությամբ, ովքեր համաձայնվել են մեկ ամսվա ընթացքում շաբաթը մեկ անգամ սնվել լաբորատորիայում: Սննդի կազմը միշտ եղել է նույնը. նախաճաշին գազարով հաց, ճաշին՝ պանրով մակարոն և բրնձով հավ՝ ընթրիքին: Կամավորներն իրենք էին որոշում սննդաբաժնի քանակությունը (որը մանրակրկիտ կերպով կշռվում էր գիտնականների կողմից), ինչպես նաև կարող էին ըստ ցանկության կերակրին ավելացնել բանջարեղենի որոշ տեսակներ և ելակի յոգուրտ:
Երբեմն հետազոտության մասնակիցներից գաղտնի սովորական կերակրին ավելացնում էին ծաղկակաղամբի, դդմիկի կամ գազարի խյուս: Ընդ որում կերակրի կալորիականությունը նվազում էր 15-20%-ով, սակայն կամավորներից ոչ-ոք ոչ մի անգամհամի տարբերություն չնկատեց: Այսպիսով. որոշ կամավորներ՝ առանձնապես չփոխելով իրենց սննդային նախապատվությունները, մեկ ամսվա ընթացքում իրենցից անկախ նիհարեցին մոտ մեկ կգ-ով:
Գիտափորձի ղեկավարներից Ալեքսանդր Բլատտը ասում է, որ արդյունքները կարող էին ավելի տպավորիչ լինել, եթե գիտնականններն իրենց առջև խնդիր չդնեին մասնակիցներից թաքցնել բանջարեղենի խյուսի առկայությունը կերակրի մեջ: Այլևս, երբ խոհարարի առջև նման խնդիր չի լինի, նա հիմնական կերակրի նկատմամբ խյուսի համն ու տոկոսային հարաբերությունը փորձարկելու ավելի մեծ հնարավորություն կստանա: Բլատտը հիշեցնում է, որ նման միջոցը համադարման չէ և չի կարող փոխարինել լիարժեք սննդակարգին, այն կարող է բարելավել արդեն գոյություն ունեցողի դրական հատկանիշները, ինչպես նաև օգնել երեխաներին և նրանց, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հետևել սննդակարգին:

Կարդացեք նաև

Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն